2020-ը կարող է միավորել Մեսսիին ու Ռոնալդուին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

2020 թվականը շարունակում է իր չտեսնված և չլսված իրադարձություններով զարմացնել բոլորին․ ֆուտբոլային աշխարհը կատաստրոֆայի մեջ է․ Մեսսին լքում է «Բարսելոնան»։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում գերմանական մեքենային 2-8 հաշվով պարտվելուց հետո լցվել էր Մեսսիի համբերության բաժակը, արգենտինացին այլևս չէր կարող տեսնել իր սիրելի «Բարսելոնայի» կազմաքանդումը։

Մեսսին ֆաքսով հաղորդագրություն է ուղարկել ակումբի ղեկավարությանը և նշել, որ ցանկանում է լքել «Բարսելոնան»։

Մինչ Բարտոմեուն և իր ընկերները փորձում են հնարներ գտնել Մեսսիին ակումբում պահելու համար, շեյխերը պատրաստում են մեծ գումարներ արգենտինացուն իրենց ակումբում տեսնելու համար։

Փողի քսակ համարվող «Մանչեսթեր Սիթին» այս պայքարում ամենաակնհայտ ֆավորիտն է։ Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը ոչ մի լումա չի խնայի Մեսսիին «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով տեսնելու համար։ Բացի դրանից, Սիթիի ներկայիս մարզիչը Լեոնել Մեսսիի ֆուտբոլային կնքահայրն է՝ Պեպ Գվարդիոլան, կարծում ենք երկուսն էլ երջանիկ կլինեն վերամիավորման համար։

Image

Այս պայքարից հետ չեն մնում նաև ֆրանսիական շեյխերը, Պարի Սեն Ժերմենը ևս կփորձի ձեռք բերել արգենտինացուն, այստեղ էլ նպաստող գործոն կարող է հանդիսանալ բրազիլացի Նեյմարը, ով ժամանակին Մեսսիի հետ կազմում էր Բարսելոնայի հարձակման գիծը։ Սակայն չենք կարծում, որ արգենտինացին իր կարիերայի վերջին տարիները կանցկացնի Լիգա 1-ում։

Լոնդոնյան «Արսենալի» բախտը նույնիսկ շեյխերի հարցում չի բերել, ինչքան էլ որ Լոնդոնցիները ձգտեն ձեռք բերել ոսկե գնդակի վեցակի դափնեկրին, այնուամենայնիվ այդքան գումար գտնել դժվար թե հաջողվի։ Այնպես, որ բացառում ենք նաև այս տարբերակը։

Image

Եվ ամենաանհավանական և միևնույն ժամանակ ամենախելահեղ տարբերակը, որը կարող է շոկի ենթարկել ֆուտբոլային աշխարհը։

Թե՛ Մեսսին և, թե՛ Ռոնալդուն բազմիցս հայտարարել են, որ կարոտում են միմյանց միջև մրցակցությունը։ Իսկ ի՞նչ կլինի եթե երկու հանճարները միավորվեն։

Image

Իտալական «Յուվենտուս»«Ծեր սենյորայի» ղեկավարությունը թեև դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տարածել Մեսսին ձեռք բերելու մասին, սակայն իտալական մամուլը չի դադարում ողողել համացանցը Մեսսիի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին լուրերով։ Մի պահ պատկերացրեք ոսկե գնդակի հնգակի և վեցակի հաղթողները միասին կազմում են «Ծեր սենյորայի» հարձակման գիծը, պարզապես ֆանտաստիկ է։

Խաղամակարդակով և նպաստավոր պայմաններով, թերևս, ամենահարմար տարբերակը «Մանչեսթեր Սիթին» է, սակայն հուսանք, որ արգենտինացի հանճարը կգտնի այլ ավելի նպաստավոր ակումբ կարիերայի վերջին տարիները լավագույնս անցկացնելու համար։

Խմբագրային կարծիք, Շահինյան Քրիստինե

Այլ Գրառումներ