Գերմանիայում ուսումնական տարին մասամբ սկսվել է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Գերմանիայում ուսումնական տարին մասամբ սկսվել է, սակայն գործում են խիստ կանոններ՝ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով:

Հինգ ամսվա երկարատև դադարից հետո Գերմանիայի դաշնային միավորներից շատերում արդեն բացվել են դպրոցները, որոնցում այժմ գործում են առանձնահատուկ խիստ կաննոներ:

Մասնավորապես՝
— Որոշ դաշնային միավորների դպրոցներում աշակերտներին չեն կանչում գրատախտակի մոտ:
-Շենք մուտք գործելիս բոլոր երեխաները և ուսուցիչները պարտադիր ախտահանում են ձեռքերը: -Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային միավորի դպրոցներում ուսուցիչները կարող են երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել:
-Միջանցքների հատակներին կան գծանշումներ, ըստ որոնց՝ աշակերտները պետք է շարժվեն մեկ շարքով ու հեռավորություն պահպանելով:
-Դաշնային միավորների մեծ մասի դպրոցներում 5-րդ դասարանից բարձր աշակերտները պետք է պարտադիր դիմակ կրեն ողջ օրվա ընթացքում, սակայն կան շատ քիչ թվով դպրոցներ, որ այս կանոնը պարտադիր չեն համարելու:
-Իսկ Հյուսիսային Ռեյն դաշնային միավորում աշակերտին անգամ կարող են հեռացնել դպրոցից դիմակ չկրելու համար:

Այլ Գրառումներ