Չեղարկվել է այս տարվա «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չհանձնելու որոշումը:

Նման որոշում է կայացվել՝ ելնելով կորոնավրուսայն պանդեմայով պայմանավորված իրավիճակով: Հատկանշական է, որ 1956թ-ից ի վեր «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը երբևէ չի չեղարկվել:

«Եվրոպական լիգաներում տարօրինակ մրցաշրջան էր. մի շարք հանդիպումներ անցկացվեցին փակ դռների հետևում, իսկ որոշ ֆուտբոլիստներ, օրինակ՝ ֆրանսիական Լիգա 1-ում, ժամանակից շուտ ավարտեցին իրենց ելույթները: Մի քանի ֆուտբոլիստներ կարող են վշտանալ այս որոշման պատճառով, ու Լևանդովսկին, անկասկած, նրանցից մեկն է: Լեհ հարձակվողը հիանալի էր, իսկ Չեմպիոնների լիգան դեռ առջևում է, այդ իսկ պատճառով նա կարող էր պայքարել Մեսսիի և Ռոնալդուի հետ:

Մեսսիի և Ռոնալդուի համար սա հնարավորություն էր ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճելու համար, քանի որ  նրանց կարիերան մոտենում է ավարտին: Ամեն դեպքում այս տարի մրցանակի շնորհման չեղարկումը ճիշտ որոշում էր»,- նշում է Ռիվալդոն:

Այլ Գրառումներ