Օլիմպիական խաղերը կդիտվեն օնլա՞յն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի բացառում, որ Տոկիոյում անցկացվող հերթական խաղերը կլինեն հեռավար ռեժիմով։ Այս մասին հայտնում է, կոմիտեի նախագահ Թոմաս Բախը․

«Մենք պատրաստ ենք ձեռնարկելու անհրաժեշտ միջոցները, որ խաղերը անվտանգ անցկացվեն»։

Նրա խոսքերով, իրավիճակը էլ ավելի է սրվում միջազգային սահմանների փակման պատճառով։ Ավելի վաղ Տոկիոյում քննարկվում էր, որ խաղերը տեղափոխեն 2021 թվականի ամառ։ Շատ հավանական է, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակը չկայունանա, ապա խաղերը կհետաձգվեն կամ ընդհանրապես տեղի չեն ունենա։

Ներկայումս կազմակերպիչները անում են ամեն ինչ, որպեսզի խաղերը որոշված ժամանակում անցկացվեն։

Հիշեցնենք, որ դեռևս մարտին հայտարարվել էր, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը անցկացվելու են 2021 թվականին։

Նյութի աղբյուրը՝ radiosputnik.ria.ru

Այլ Գրառումներ