Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունները կկայանան 2021 թվականին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունները կկայանան ոչ թե այս տարի, այլ 2021 թվականին նշանակված ամառային 32-րդ օլիմպիական խաղերից հետո, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա նաև նշում է, որ նման ցուցումով նամակ են ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեից:

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ ընտրությունները տեղի են ունենում յուրքանչյուր 4 տարին 1 ամգամ, ու հերթական ընտրությունները պետք է լինեին այս տարի: Ռոստոմյանը նշեց, որ ՄՕԿ-ը դեմ չէ, որ այս տարի ընտրություններ տեղի ունենան: Այնուամենայնիվ, միջազգային կառույցն առաջարկել է, որ դա լինի օլիմպիական խաղերից հետո: Իսկ Տոկիո 2020-ը, որը պետք է կայանար 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տեղափոխվել է 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Նա առաջին անգամ ՀԱՕԿ նախագահ է ընտրվել 2004 թվականին:

Նյութի աղբյուր՝ www.armtimes.com

Այլ Գրառումներ