«Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։

Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստությանմարզիչ)։

Մինչ այս ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին էր:

Աղբյուրը՝ fcpyunik.am

Այլ Գրառումներ