Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 255 հազարը, իսկ առողջացման դեպքերը կազմում են մոտ 217.7 հազար, ինչպես հայտնել է Իրանի առողջապահության նախարար Սիմա Սադաթ Լարին:
IRINN հեռուստաալիքի ուղիղ եթերով նախարարը հայտնեց, որ նախորդ օրերի ընթացքում հայտնաբերվել է նոր 2397 դեպք, իսկ մահացել է 188 մարդ: Կորոնավիրուսով վարակման դեպքերը սկսած փետրվարի 19-ից մինչև հիմա կազմել են 255117 մարդ, զոհերը՝ 12635 մարդ: Տվյալ պահին առողջացած է 217666 մարդ:
Հուլիսից ի վեր, Իրանում մահացության դեպքերը աճել են, վերջին մեծաքանակ դեպքերը գրանցվել էին հինգշաբթի օրը՝ 221 մահ:
Նյութի աղբյուր՝ ria.ru
