«Covid-19-ի դեպքերի 99%-ը «լիովին անվնաս է»․ Թրամփ

հեղինակ - admin

ԱՄՆ-ում անկախության տոնի առթիվ Դոնալդ Թրամփը իր պաշտոնական ելույթի ընթացքում խոսել է Չինաստանին պատասխանատվության ենթարկելու մասին: Խոսելով կորոնավիրուսի մասին` նա նշել է,  «Մենք կրեցինք վիրուսի վնասները, որը եկել է Չինաստանից», — ասել է նախագահը։ «Մենք մեծ առաջընթաց ենք արձանագրել: Մեր ռազմավարությունը լավն է:

Երկրում կորոնավիրուսի դեպքերի 99% -ը լիովին անվնաս է: Մենք ունենք արդյունքներ, որոնք ոչ մի այլ երկիր չի կարող ցուցադրել, քանի որ ոչ մի այլ երկիր չունի այն փորձը,ինչը մենք ունենք ոչ թվերի, ոչ էլ որակի առումով։ «Չինաստանի գաղտնապահությունը և խաբեությունները թույլ տվեցին, որ կորոնավիրուսը տարածվի ամբողջ աշխարհում: «Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի», ասել է Թրամփը:


Նախագահի ելույթից հետո Սննդի և դեղերի վարչակազմի (FDA) հանձնակատար Սթիվեն Հանը հրաժարվեց հաստատել կամ հերքել, թե արդյոք նախագահ Թրամփի պնդումը ճիշտ է թե ոչ: CNN-ի փոխանցմամբ` հարցին նա պատասխանել է. «Մենք գիտենք, որ երկրում դեպքերը շարունակում են աճել, և դեռ վաղ է գնահատականներ տալը»:

Նյութի աղբյուր ՝ lurer.com

Այլ Գրառումներ