Այսօր կայացած երդմնակալության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն իրավունք չունի լքել բելառուսներին, երբ երկիրը պաշտպանում է իր անկախությունը, հայտնում է БелТА-ն:
«Նախագահի պաշտոնի ստանձնման օրը մեր և ձեր համոզիչ ու ճակատագրական հաղթանակի օրն է: Մենք պարզապես չենք ընտրել երկրի նախագահ. մենք պաշտպանել ենք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնիշխանությունն ու անկախությունը: Եվ այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահն ասել է, որ այս տարին Բելառուսի պատմության մեջ կմտնի որպես ծայրաստիճան հուզական շրջան: «Աննախադեպ մարտահրավեր նետվեց մեր պետականությանը. Անկախ պետությունների կործանման համար բազմիցս մշակված հուսալի տեխնոլոգիաների մարտահրավեր, բայց մենք այն քչերից էինք, նույնիսկ, գուցե միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չունեցավ: Եվ սա բելառուսների ընտրությունն են, որոնք չեն ցանկանում կորցնել երկիրը»,- շեշտել է նա:Լուկաշենկոն նշել է, որ այդ իրադարձությունները հնարավորություն են տվել համոզվել, որ բելառուսների ճնշող մեծամասնությունը սիրում է իր հողը, ցանկանում դրան խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:
«Հիմա մենք դուրս ենք գալիս դժվարին նահանջ տարվա՝ 2020-ի փորձությունների շարքից… Աննախադեպ արտաքին ճնշումը մեզ միայն կոփեց, մեզ ավելի վճռական և անզիջում դարձրեց սեփականի համար պայքարում. մեզ ուրիշինը պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ, գտնվելով համաշխարհային ճգնաժամի եզրին, անհրաժեշտ է երկիրը վերադարձնել անվտանգ կյանքի: «Եվ մենք դա կանենք: Ես չեմ կարող, ես իրավունք չունեմ լքել բելառուսներին, որոնք ոչ միայն քաղաքական նախապատվություններն են կապել պետական կուրսի հետ, այլև՝ իրենց ճակատագիրը, իրենց երեխաների ապագան, բոլորին, ովքեր հավատարիմ են մնացել երկրին և ժողովրդին Բելառուսի համար այսպիսի դժվարին շրջանում»,- հայտարարել է նա:
Աղբյուր ՝ www.shantnews.am
