ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Անդրադառնալով հարցին, թե հաղթել է հայկական կողմն Ադրբեջանի սանձազերծած այդ պատերազմում, թե պարտվել, Տոնոյանը նշեց, որ Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել, այսինքն Գլոբալը ռազմաքաղաքական իրադրությունն է, իրավիճակը, որը փոփոխության չի ենթարկվել: Ինչպես նաև հավելեց, որ ինքը ՝ որպես պաշտպանության նախարար, հաղթելու կողմնակիցն է:
Նախարարը նաև նշեց, որ Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, սպասենք, տեսնենք: Երբ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը, հայտարարություն կլինի, նոր հարցեր տվեք: Գուցե ինչ-որ բաների ես համաձայն լինեմ, գուցե ինչ-որ բանի անհամաձայնությունս հայտնեմ:
