«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրեց նախագիծ որով առաջարկում է վերացնել արտակարգ դրության ռեժիմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ հատուկ նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է վերացնել արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Մենք պատրաստ ենք մեր մոտեցումները բերել։ Պատրաստ եմ 24 ժամ նախագծերի վրա աշխատել, որպեսզի դրանք շուտ բերվեն, ընդունենք և արտակարգ դրության ռեժիմից դուրս գանք», – այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց Մարուքյանը։

Նախագիծը, սակայն, չընդունվեց։ Մարուքյանը նաև առաջարկեց բաց տարածքներում ընդհանրապես հանել դիմակների կրման սահմանափակումը, իսկ փակ տարածքներում՝ պահպանել՝ հետևելով սոցիալական հեռավորությանը և հիգիենայի պահպանման կանոններին: Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ factor.am

Այլ Գրառումներ