Նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարտադրվի Բրազիլիայի Պարանա նահանգում:
Նահանգի իշխանությունները մտադիր են պայմանագիր ստորագրել պատվաստանյութի արտադրության և տարածման վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ: Ակնկալվում է, որ պայմանագիրը կստորագրեն նահանգապետ Ռատինիո Ժունիորը և ՌԴ դեսպան Սերգեյ Ակոպովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
Աղբյուրը՝ G1.globo.com
