Մեքենայից գողություն կատարելու պահին պարեկները բռնել ու բերման են ենթարկել․ տեսանյութ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունվարի լույս 14-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Դավիթ Բեկի փողոցում շրջիկ ծառայության ժամանակ նկատել էին մի տղամարդու, որը փորձում էր կայանված մի մեքենայից գողություն անել։
Պարեկները մոտեցել էին։ Տղամարդը փախուստի փորձ էր արել։ Բայց պարեկները բռնել էին։
41-ամյա տղամարդը, որ Մելիք գյուղի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այլ Գրառումներ