Բագրատաշենի անցակետում քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված դեղորայք

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

 Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը:

Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: 
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Նյութ աղբյուրը՝ www.petekamutner.am

Այլ Գրառումներ