ՀԱՊԿ-ը հայտարարել է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀԱՊԿ-ն իր խորը անհանգստությունն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը։ Այս մասին նշվել է կազմակերպության քարտուղարության մեկնաբանությունում՝ գրում է РИА новости-ն: 

«ՀԱՊԿ քարտուղարությունը անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, որն առաջացել է ս․թ․ հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների զինված բախումներից հետո, ինչի հետևանքով կան զոհվածներ ու վիրավորներ։ 

Ստեղծված իրավիճակը չի նպաստում խնդրի կարգավորմանը երկու հարևան երկրների միջև, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և մատնանշում է  հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, ինչն ապահովված էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,- ընդգծել են ՀԱՊԿ-ում։

Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում։

Նյութի աղբյուրը՝ 1lurer.am

Այլ Գրառումներ