Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումների Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նավթի արտահանողները ենթադրվում է, որ այս տարի կունենան 270 միլիարդ դոլարի չափով նավթից ստացվող եկամտի անկում: Տարածաշրջանի վերաբերյալ այսօր հրապարակված հետազոտության արդյունքներով՝ վտանգի առաջ կանգնած է հիմնականում նավթի արդյունահանման գործընթացը, որը բավականին մեծ կարևորություն է նրակայացնում տարածաշրջանի համար:
Կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիայի պատճառով՝ նավթի պահանջարկը այս տարի կտրուկ նվազել է՝ իր հերթին ազդելով համաշխարհային տնտեսության վրա: Գները պահպանելու համար ՕՊԵԿ-ը և այնպիսի դաշնակից երկրներ, ինչպիսին է Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել կրճատել նավթի արտադրության գործընթացը, ինչը ևս հանգեցրել է եկամուտների նվազեցմանը:
Մերձավոր Արևելքի երկրները ևս տառապում են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված բարդ իրադրությամբ, իսկ նավթի արտադրության կրճատումները և տնտեսական սահմանափակումները ենթադրում են 7.3% -ով ՀՆԱ-ի անկում այս տարածաշրջանի համար: Սակայն ցուցանիշը ինքնին գերազանցում է այս տարվա ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իր իսկ զեկույցում հրապարակված ցուցանիշը, որտեղ Տարածաշրջանի համար կանխատեսվել էր 4,2% անկում:
Կազմակերպությունը նաև նշում է, որ համավարակը մեծապես ազդել է ինչպես նավթային ,այնպես էլ ոչ նավթային ցուցանիշների վրա՝ պայմանավորված զբոսաշրջային, ռեստորանային, տրանսպորտային և այլ համակարգերի գործունեության ցածր մակարդակով և տնտեսական սահմանափակումներով:
Նյութի աղբյուրը՝ www.forbes.com
