ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ներկայացնում է իրավիճակը սահմանին, 6 զինծառայողների գերեվարման հանգամանքները

հեղինակ - David Khalatyan

Իրավիճակը լարված է Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությամբ, գիշերը իրավիճակը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութի ուղղությունում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Ասրյանի փոխանցմամբ՝ հակառակորդը գիշերը Կութի ուղղությամբ ուժեր է կենտրոնացրել։ Օդային հետախուզության արդյունքում ադրբեջանցիները ֆիքսել են Հայաստանի Զինված ուժերի հակագործողությունները, շրջափակման վերցրել ու գերեվարել 6 զինծառայողներին​, ասաց գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Այլ Գրառումներ