Թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու դեպք է բացահայտվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության փորձի, դրամանենգության, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և սուտ մատնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Այլ Գրառումներ