26-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Գայի պողոտայում. ոստիկանություն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Գևորգ Գ.-ն, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 183-րդ (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այլ Գրառումներ