Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան զինյալի, ասել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակ Յահյա Ռասուլը:
«Ինտենսիվ հսկողության և բարձր մակարդակի համատեղ հետախուզական ջանքերի արդյունքում, հակաահաբեկչական վարչության հատուկ գործողությունների ստորաբաժանումը գործողություն իրականացրեց Անբար նահանգում, որն ավարտվեց ահաբեկիչների վտանգավոր առաջնորդի կալանավորմամբ, որն Իրաքում զբաղեցնում է ԻՊ ահաբեկչական կազմավորումների այսպես կոչված փոխմարզպետի պաշտոնը», – գրել է Ռասուլը Twitter-ում:
Բացի այդ, Ռասուլը նաև ասել է, որ Սալահ ալ-Դին նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել են երկու ահաբեկիչներ, որոնք մասնակցել են 2014-ին Տիկրիտ քաղաքի մերձակայքում գտնվող Սպայկեր ավիաբազայում տեղի ունեցած սպանդին, որի արդյունքում զոհվել էր մոտ 1700 զինվոր:
Աղբյուր՝ 1in.am
