Իլհամ Ալիևը քննադատել է Նիդերլանդների կողմից սահմանված պատժամիջոցները

հեղինակ - David Khalatyan

«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը անարդար է և չհավասարակշռված», — «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այսօր Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շեշտել է. «Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, իհարկե, չի նպաստելու մեր երկրների միջև հարաբերությունների սերտացմանը»։

Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացրել էր նախօրեին։

Նիդերլանդների խորհրդարանը որոշել էր նաև Թուրքիայի դեմ սպառազինությունների մատակարարման էմբարգո սահմանել։

Այլ Գրառումներ