Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով

հեղինակ - David Khalatyan

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27-ին գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաղորդվել էր նաև, որ Ջալալ Հարությունյանը վիրավոր է, և նրա պաշտոնանկությունն այդ հանգամանքով է պայմանավորված։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը:

Այլ Գրառումներ