Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Իտալական ակումբի Թվիթերում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը հաղթող է ճանաչվել:

Հիշեցնենք, որ խաղի հաշիվը հանդիպման արդեն առաջին րոպեին գլխի հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա Մխիթարյանի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:

Առաջին կեսի ընթացքում «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Ի վերջո, Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժին» և միանձնյա գլխավորել A խումբը:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:

Նյութի աղբյուրը ՝ armtimes.com

Այլ Գրառումներ