ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը.
Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։
Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։
Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։
Քեզ հետ ենք Վիեննա։
Նշենք, որ վարչապետը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում եմ զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»:
Հիշեցնենք՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ տուժել է, ևս չորսը մահացել են։
