Վանդալիզմ՝ Երևանում. չարագործը կամ չարագործները պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը. Shamshyan

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ստահակը կամ ստահակները կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Մինչ այս օրերին հայությունը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հրոսակների կողմից Արցախում կատարվածն ու կատարվող վանդալիզմի դեպքերը, Երևանի սրտում նման արարք է կատարվում:

Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ  մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Այլ Գրառումներ