Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունվարի 17-ին՝ ժամը 15։08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթավան գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։

Այլ Գրառումներ