Քրեական հետախույզները հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած տղամարդուն․ ոստիկանություն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի տղամարդ բաժանմունքում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և ձեռքերով հարվածներ հասցրել բաժանմունքի աշխատակցի գլխին և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը:

Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39–ամյա տղամարդուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Այլ Գրառումներ