Հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով․ հետախուզվողը հայտնաբերվեց

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ոստիկանության ՔՈԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Նելլի Մ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այլ Գրառումներ