Միքայել Մինասյանի եղբայրը փոխնախարար նշանակվեց

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության փոխնախարարա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ իրավաբան Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ հայտնի Միքայել Մինասյանի եղբայրն է։

Այլ Գրառումներ