Ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ

հեղինակ - David Khalatyan

Այսօր, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննիսյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

«Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/», — մասնավորապես ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Կատարվում է քննություն:

Այլ Գրառումներ