Իրանի արտգործնախարարը մայիսի 26-ին կժամանի Հայաստան

հեղինակ - David Khalatyan

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ, «Ազատության»-ը հաղորդեցին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայությունից։

Վաղը Զարիֆը կլինի Բաքվում։ Ադրբեջանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն է «քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումներին առնչվող հարցեր։

Հիշեցնենք՝ Իրանը խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝  հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:

Այլ Գրառումներ