Ըստ ՊՆ-ի՝ Հայաստան ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ անձնակազմի մի մասը երեկ երեկոյան վերադարձել է ելման դիրքեր

հեղինակ - David Khalatyan

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երեկ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա», չի համապատասխանում իրականությանը, վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին», — նաև է ասված է հաղորդագրությունում:

Այլ Գրառումներ