Լեհաստանը որոշել է 24 թուրքական Bayraktar ձեռք բերել

հեղինակ - David Khalatyan

Լեհաստանը որոշում է կայացրել Թուրքիայից հակատանկային հրթիռներով զինված 24 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) գնել: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` խոսքը Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մասին է, որոնք «իրենց երաշխավորել են Եվրոպայի արեւելյան պատերազմներում» եւ օգտագործվել են Մերձավոր Արեւելքում: «Բանակը զենք կստանա, որը դեռ չի ծառայել Լեհաստանի զինված ուժերին` ստուգված զենք, արդյունավետ զենք, զենք, որը վախեցնում է ագրեսորին»,- ասել է նախարարը:

Բլաշչակի խոսքով՝ առքուվաճառքի պայմանագիրը կստորագրվի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Թուրքիա այցի ընթացքում, որը մեկնարկում է երկուշաբթի օրը: «Առաջին հավաքածուն լեհական բանակը կհամալրի մեկ տարի անց՝ 2022 թվականին»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ պայմանագրով հանրապետությունը նաեւ «նյութատեխնիկական եւ ուսումնական փաթեթ» կստանա:

Այլ Գրառումներ