Կողբի բնակիչ, ժամկետային զինծառայողն արդեն մեկ շաբաթ է՝ կորել է, հայտնում է համայնքապետը

հեղինակ - David Khalatyan

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայողն արդեն մեկ շաբաթ է, ինչ կորել է։ Մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Արդեն մի շաբաթ է՝ կորած է, փնտրում են, չեն գտնում։ Ռազմական ոստիկանությունն է փնտրում, վերջին անգամ ծնողի հետ մայիսի 13-ին է խոսել ու դրանից հետո չկա։ Ինտերնետը 2-3 օր առաջ միացել է Վարդենիսի տարածքում», — նշեց համայնքապետը։

Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի ուշ հայտնել էր, որ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այլ Գրառումներ