ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ

հեղինակ - David Khalatyan

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների և նավատորմերի նկատմամբ։

«Հյուսիսային հոսք — 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։

Ներկայում «Հյուսիսային հոսք-2» ազատարի շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։

Այլ Գրառումներ