Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է. Հայաստանը յուրովի է հասկանում միջազգային իրավունքի սկզբունքները

հեղինակ - David Khalatyan

Հայաստանը յուրովի է հասկանում միջազգային իրավունքի սկզբունքները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

Հայաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման, սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, «որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանին կառուցողականություն դրսևորել ցանկացած տարաձայնությունների լուծման հարցում», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Այլ Գրառումներ