Սև լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զինծառայողները «հիմնականում միջին ու թեթև մարմնական վնասվածքներ են ստացել». ՊՆ

հեղինակ - David Khalatyan

Մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զինծառայողները հիմնականում միջին ու թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը բժիշկները նորմալ են գնահատում, հատնում են Պաշտպանության նախարարությունից` հավելելով վնասվածքներ ստացել են և՛ հայկական, և՛ ադրբեջանական զինծառայողները։

Ծեծկռտուքի պատճառը, ըստ ռազմական գերատեսչության, եղել են սկզբում ադրբեջանական, հետո էլ հայկական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը:

Հայաստանի ՊՆ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ «մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով»։

Հորդորելով ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից՝ Պաշտպանության նախարարությունն ընդգծել է՝ «դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը»։

Այլ Գրառումներ