Սահմանային իրադրությունը մայիսի 21-ի կեսօրի դրությամբ էական փոփոխություններ չի կրել, հայտնում է ՊՆ-ն

հեղինակ - David Khalatyan

Մայիսի 12-ին և13-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ «մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով»։

Հորդորելով ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից՝ Պաշտպանության նախարարությունն ընդգծում է՝ դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։

«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին», — ասված է հաղորդագրությունում։

Այլ Գրառումներ