Հայաստանում կորոնավիրուսի 229 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 14 մարդ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 368 դեպք, որոնցից 209 508-ն` առողջացած, 4357-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1042821 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 286 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:

Այլ Գրառումներ