Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք, մահացել է 15 մարդ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանում մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220447 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1030335 վերջին մեկ օրում` 3361 նոր թեստավորում:Փաստացի այս պահին բուժվում է 7627 պացիենտ. Մեկ օրում նվազել է 497-ով:Վերջին տվյալներով ապաքինվել է 207464 անձ` վերջին մեկ օրում 712 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4301 է:SKIPSTOPPED

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1055 է:

Այլ Գրառումներ