Այլևս փաստ է՝ Հայաստանը ՀԱՊԿ մեր դաշնակիցների բանավոր խոստումների կամ հավաստիացումների զոհ չի դառնալու․ Արմինե Մարգարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռազմական փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգության և տարածքային ամբողջականության ոտնահարման արդյունքում ստեղծված իրավիճակը շարունակում է բյուրեղանալ, և եթե փորձեմ մեկ նախադասությամբ այն ձևակերպել ապա դա հետևյալն է՝ ՉՆԱՅԱԾ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈւՄ ԻՐ ԼԵԳԻՏԻՄ ՇԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈւ ՀԱՐՑՈւՄ:

ՀԻՄՆԱՎՈՐԵՄ ՏԵՍԱԿԵՏՍ՝

Այն որ Ադրբեջանը փորձում է սահմանների ճշգրտման հարցը ներկայացնել որպես երկկողմ գործընթաց (Հայաստանի և Ադրբեջանի միջև) նշանակում է, որ փորձում է հարցը դուրս թողնել ՀԱՊԿ շրջանակներից: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ՀԱՊԿ մեր դաշնակիցները այս պահի դրությամբ թերանում են իրենց դաշնակցային պարտավորություններում: Այսինքն՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված, կամ դրա տրամաբանությունից բխող գործընթացներում, որն այս պահին իմ խորին համոզմամբ հենվում է «Իլհամ, մեզ նեղն ես գցում»-ի համատեքստում ՀԱՊԿ դաշնակիցներ – Ադրբեջան երկխոսության, մտքերի փոխանակման վրա, Ադրբեջանը հող է նախատեսում ՀԱՊԿ-ին ամոթի խարանից մաքրելու համար, որը բնականաբար բխում է նաև ՀԱՊԿ-ի ներսում որոշ մեր դաշնակիցների շահերից:

Պարզ է, որ նույն այս որոշ դաշնակիցները փորձում են նաև մոտավորապես «ամոթ է, կխայտառակվենք» թեզը հայկական կողմին էլ հրամցնել, համոզել, սակայն ի երջանկություն համայն հայությանը՝ ապարդյուն: Վարչապետ Փաշինյանի՝ «ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել» պնդումը հենց դրա մասին է վկայում:

Այլևս փաստ է, որ Հայաստանը մինչև վերջ գնալու է խնդիրը համապարփակ լուծելու ճանապարհով (ոչ սիմպտոմատիկ), որի հաջողության գրավականը մեր բազմաշերտ և բազմակողմանի գործիկաքազմի առկայությունն է:

Եվ որ ամեակարևորն է` այլևս փաստ է, որ Հայաստանը ՀԱՊԿ մեր դաշնակիցների բանավոր խոստումների կամ հավաստիացումների զոհ չի դառնալու»:

Այլ Գրառումներ