Կուսակցությունները գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար ԿԸՀ կարող են դիմել մինչեւ հունիսի 1-ը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ից:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մայիսի 22-ը:

Այլ Գրառումներ