Հայաստանում կորոնավիրիուսի 243 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 12 մարդ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219 596 դեպք, որոնցից 205 675-նառողջացած, 4256-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1019359 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2678 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 475 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1045 է:

Այլ Գրառումներ