Որոշել եմ հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից․ Նարինե Դիլբարյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը որոշում է կայացրել հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են:

Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»,- գրել է Դիլբարյանը:

Այլ Գրառումներ