Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214.064 դեպք, որից 195.701-ը՝ առողջացած, 4058-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13.297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969.969 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 801 առողջացած և 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է:
