Արմեն Սարգսյանը ցավակցել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Այլ Գրառումներ