ՀՀ-ում COVID 19-ի 181 նոր դեպք է հաստատվել․ վարակից ապաքինվել է 820, մահացել՝ 22 մարդ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213 469 դեպք, որոնցից 194 900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965 692 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 820 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է:

Այլ Գրառումներ