Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխան քառատողով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանի նախագահին ուղղված բանաստեղծությանը՝ հավելելով, որ Փաշինյանի ոչ մի հայտարարություն արժանի չէ իմաստալից մեկնաբանության, գրում է Trend-ը: «Մենք պարզապես կցանկանայինք վարչապետ Փաշինյանին պտասխանել պոեզիայի լեզվով, որին ինքը դիմեց: Ինչպես Հուսեյն Ջավիդն է ասել.
«Եվ կլինի անարժան մեկը,
Մեր հայրենիքից հող պոկելու ցանկությամբ,
Իմացեք՝ երկար սպասել պետք չէ,
Որպեսզի նա խոնարհվի մեր (հայրենիքի) առաջ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
