«Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը առավել ևս». վարչապետի խոսքը պատգամավորները ողջունեցին հոտնկայս ծափերով

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով նախկին իշխանությունների գործունեության և սխալների մասին Փաշինյանը հայտարարեց. «Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային։ Իսկ մենք ամեն օր, երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի, երբեմն դավաճանության դեմ։ Եվ ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը, մեր անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր ու երջանիկ Հայաստանի, ու մենք հիմա, հենց հիմա Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ասում ենք ուղիղ՝ սիրելի ժողովուրդ չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև այո Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա, ապագա կա, հայ ժողովուրդը ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ երջանիկ և հզոր այդ ապագան»։

Այս խոսքերից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հոտնկայս ծափահարեցին վարչապետին, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չարձագանքեց։

Այլ Գրառումներ