Մարսի մակերևույթին առաջին ձայնագրություններն են արվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

NASA-ի 5-րդ մարսագնացը հաջողությամբ ձայնագրել ու առաջին անգամ Երկիր է փոխանցել ձայներ Մարսի մակերևույթից։ Այս մասին հայտնել է NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Թոմաս Ցուրբուխենն առցանց ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվել էր առաջին լուսանկարների փոխանցման մասին։

«Հուսով եմ՝ դրանք կհետաքրքրեն ոչ միայն գիտնականներին, այլևս երաժիշտների և նկարիչներին, որոնք կարող են օգտագործել դրանք իրենց ստեղծագործություններում»,-ասել է Ցուրբուխենը։

Նյութի աղբյուրը ՝ freenews.am

Այլ Գրառումներ